Softline-ը թվային փոխակերպման և տեղեկատվական անվտանգության ոլորտում լուծումների և ծառայությունների առաջատար մատակարար է: Softline-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում։ Ընկերությունը հնարավորություն է տալիս, պարզեցնում և արագացնում է իր հաճախորդների բիզնեսի թվային փոխակերպումը` միացնելով ավելի քան 150,000 կազմակերպությունների բոլոր ոլորտներից ավելի քան 6,000 լավագույն ՏՏ վաճառողների հետ, ինչպես նաև տրամադրելով իր սեփական ծառայություններն ու լուծումները:
Softline-ը ներկայումս ոլորտի ամենաարագ զարգացող ընկերություններից մեկն է: 2020 ֆինանսական տարում նրա շրջանառությունը հասել է 1,8 միլիարդ ԱՄՆ դոլարի։ 2021 թվականի հոկտեմբերին ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում անցկացրել է իր արժեթղթերի նախնական հրապարակային առաջարկը։ Softline-ն իրականացնում է աճի եռաչափ ռազմավարություն՝ ուղղված աշխարհագրության, լուծումների պորտֆելի և վաճառքի ուղիների ընդլայնմանը: Այս ռազմավարությունն ապահովվում է Softline-ի շարունակական M&A մոտեցմամբ, որը թույլ է տալիս ընկերությանն օգտվել արդյունաբերության շարունակական համախմբումից: 2020 ֆինանսական տարվա վերջից Softline-ը ձեռք է բերել մի քանի ընկերություններ, որոնց տարեկան ընդհանուր շրջանառությունը կազմում է մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլար: Եվս հինգ ձեռքբերում է հայտարարվել 2022 թվականի սկզբից։
Softline-ի 8200 աշխատակիցներն աշխատում են Ասիայի, Լատինական Ամերիկայի, Արևելյան Եվրոպայի և Աֆրիկայի ավելի քան 60 երկրներում, որոնք աճի զգալի ներուժ ունեն:
Հայաստանում Softline իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2008 թվականից, ո, իսկ 2021 թվականից գործարկեց առցանց առաջին խանութը, որտեղ հասանելի են ոչ միայն սարքավորումներ այլև ծրագրային ապահովման լայն տեսականի։ Softlinestore-ում հասանելի են`
•Օպերացիոն համակարգեր
•Ցանցային սարքավորումներ
•Ծրգրային ապահովումներ
•Սերվերներ
•Համակարգիչներ
•Նոութբուքեր
•Սմարթֆոններ
•Անվտանգության համակարգեր և այլն